Կեպան շատ մոտ է ակումբային գրանցումը փոխելուն
«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան, ամենայն հավանականությամբ, շուտով կփոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, իսպանացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին»։
27-ամյա ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ «Չելսիից», իսկ ստեղծված իրավիճակից փորձում է օգտվել «Նապոլին», որը մտադիր է Կեպայի միջոցով փոխարինել Դավիդ Օսպինային, ով հեռացել է ակումբից։
Նշվում է, որ նեապոլիտանական ակումբի և «ազնվականների» միջև բանակցությունները հաջող են ընթանում, ինչի արդյունքում գործարքը շատ մոտ է կայանալուն։
Սպասվում է, որ «Նապոլին» գնման իրավունքով կվարձակալի Կեպային, իսկ «Չելսին» կշարունակի վճարել իսպանացի դարպասապահի աշխատավարձի 50%-ը։
Կեպայի հիմնական նպատական այն է, որ տեղափոխվի այնպիսի ակումբ, որի կազմում կունենա խաղային պրակտիկա` Իսպանիայի հավաքականի կազմում ԱԱ-2022-ին մասնակցելու համար։
Հիշեցնենք, որ Կեպա Արիսաբալագան «Չելսիի» շարքերը համալրել է 2018 թ. հուլիսին։ Այդ ժամանակ լոնդոնյան ակումբը գործարքի դիմաց «Ատլետիկ Բիլբաոյին» վճարել է 80 մլն եվրո, ինչը դարպասապահների շրջանակում ռեկորդային ցուցանիշ է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կեպա Արիսաբալագա, Նապոլի, Նիկոլո Սկիրա, Չելսի, տրանսֆերներ