Կեյլոր նավասը՝ Պոչետինոյի մասին․ «ՊՍԺ-ն մոտիվացված է, մենք ձգտում ենք ի կատար ածել նրա գաղափարները»

Կեյլոր նավասը՝ Պոչետինոյի մասին․ «ՊՍԺ-ն մոտիվացված է, մենք ձգտում ենք ի կատար ածել նրա գաղափարները»

17/01/2021 - 14:40

Ինչպես տեղեկանում ենք Goal.com-ի էջերից, «Անժերի» դեմ արտագնա հաղթանակից հետո (0:1) փարիզյան ակումբի դարպասապահ Կեյլոր Նավասը խոսել է Մաուրիսիո Պոչետինոյի գրխավորությամբ ակումբի ցուցադրած խաղից։

«Մենք ձգտում ենք ի կատար ածել մարզչի գաղափարները․ մենք, իրոք, մոտիվացված ենք։ Աշխատում ենք հաջողությամբ կառուցել պաշտպանությունը և արագորեն անցնել հարձակման։

Մեզ հաջողվում է նրա գաղափարներն իրագործել, ամեն ինչ լավ է, և մենք պետք է շարունակենք աշխատել»,- ասել է 34-ամյա դարպասապահը։

Այս պահի դրությամբ 20 խաղից հետո փարիզյան ակումբն ունի վաստակած 42 միավոր․ նա Լիգա 1-ի միանձնյա առաջատարն է։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023