«Կեղտի կտոր». Միլանի երկրպագուների «ջերմ» ընդունելությունը Դոնարումային📸
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Իտալիայի հավաքականը 1:2 պարտվեց Իտալիայի Իսպանիայի և երրորդ տեղի հանդիպում կանցկացնի Բելգիա – Ֆրանսիա զույգի պարտվողի դեմ։
«Միլանի» երկրպագուները բավական «ջերմ» ընդունելության են արժանացրել ակումբի նախկին դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային` քաղաքի կամուրջներից մեկից կախելով վիրավորական պաստառ.
«Դոնարումա, դու այլևս երբեք Միլանում երջանիկ չես լինի, կեղտի կտոր»,- գրված է եղել պաստառի վրա։
Հիշեցնենք, որ Ջանլուիջի Դոնարուման «Միլանի» մարզադպրոցի սան է, որի համակարգում հանդես է եկել 2013-2021 թթ., իսկ «ռոսոներիների» գլխավոր թիմում անցկացրել է 251 հանդիպում` 88 անգամ դարպասը պահելով անառիկ։
22-ամյա դարպասապահը 2021 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակով համալրեց ՊՍԺ-ի շարքերը։
Դոնարուման Միլան էր ժամանել, քանի որ Իտալիա 1:2 Իսպանիա հանդիպումը կայացել է է իր համար հարազատ դարձած «Սան Սիրո» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Իսպանիայի հավաքական, իտալիայի հավաքական, Միլան, ՊՍԺ, Ջանլուիջի Դոնարումա