ԿԴԲ-ն դարձել է ԱՊԼ-ի պատմության երկրորդ լավագույն ասիստենտը 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։
«Քաղաքաբնակների» կազմից 51-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Կևին դե Բրույնեն` օգնելով աչքի ընկնել Էրլինգ Հոլանդին։
Բելգիացի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայում գոլային փոխանցումների քանակը հասցրեց 112-ի և դարձավ Անգլիայի առաջնության պատմության երկրորդ լավագույն ասիստենտը։ Դե Բրույնեն այդ ցուցանիշով շրջանցեց «Արսենալի» ու «Չելսիի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին։ Իսպանացի ֆուտբոլիստը 350 խաղում 111 գոլային փոխանցում է կատարել։
Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ասիստենտը «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար նախկին վինգեր Ռայան Գիգսն է (632 խաղ, 162 գոլային փոխանցում)։
Կևին դե Բրույնեն իր ցուցանիշին հասել է 259 խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Ռայան Գիգզ, Սեսկ Ֆաբրեգաս, Տոտենհեմ