Կաֆու. «Որքան շատ բրազիլացիներ լինեն ԱՊԼ-ում, այնքան մեր` աշխարհի չեմպիոն դառնալու շանսերը նվազում են»
Բարզիլիայի հավաքականի նախկին ավագ Կաֆուն խոսել է անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող բրազիլացիների մասին.
«Կարծում եմ` որքան շատ բրազիլացիներ լինեն Պրեմիեր լիգայում, այնքան մեր` աշխարհի չեմպիոն դառնալու շանսերը նվազում են։
Պատկերացրեք, որ ԶԼՄ-ներն ամեն շաբաթ լվանում են ձեր ուղեղն` ասելով, որ դուք լավագույնն եք աշխարհում, մինչդեռ, իրականում, մոտ էլ չեք դրան։
Ես նախընտրում եմ իսպանաիան Լա Լիգան, քանի որ այն ավելի լայն մտահորիզոն ունի` մրցաշարերի եզրափակիչ դուրս գալու և հաղթելու առումով:
Լա լիգայում տեսախցիկների առջև կեղծ բաներ չեն խոսում իսպանացի խաղացողների մասին և ամբողջ աշխարհով նրանց գովազդը չեն անում։ Այնտեղ խոսում են ֆուտբոլի, այլ ոչ թե միֆերի մասին»,- մեջբերում է As-ը։
Կաֆուն ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Միլանի», «Ռոմայի», «Սարագոսայի» և այլ ակումբների կազմում։ Նա Բրազիլիայի հավաքականի պատմության ամենաշատ հանդիպում (143) անցկացրած ֆուտբոլիստն է։ Նախկին պաշտպանը 1999-2006 թթ. եղել է «պենտակամիոնների» ավագը, որի կազմում 1994 և 2002 թթ. դարձել է աշխարհի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրազիլիայի հավաքական, Լա-լիգա, Կաֆու