Կարվախալի կոպտագույն սխալն ու Յարեմչուկի գոլը Ռեալի դեմ խաղում 🎥
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցում է «Վալենսիայի» դեմ։
Հանդիպման 30-րդ րոպեին «արքայական» ակումբի ավագ Դանի Կարվախալը կոպտագույն սխալ թույլ տվեց, ինչից հետո գնդակը հայտնվեց «Վալենսիայի» հարձակվող Ռոման Յարեմչուկի մոտ, ով շրջանցեց իր հայրենակցին` հյուրերի դարպասապահ Անդրեյ Լունինին` գրավելով դատարկ դարպասը։ Դարպասի գրավումից հետո «Մեստալիա» մարզադաշտի լուսատախտակին վառվեց 2:0 հաշիվը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դանի Կարվախալ, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռոման Յերեմչուկ, Վալենսիա