Կարուիս․ «Չեմ հասկանում, երբ բոլորը սկսում են ծիծաղել այն մարդու վրա, ով վնասել է գլուխը»
«Լիվերպուլի» նախկին դարպասահ Լորիս Կարիուսը վերհիշել է 2018 թվականի Չեմպոինների լիգայի «Ռեալի» դեմ կայացած եզրափակիչ հանդիպումը։ Այդ հանդիպման երկրորղ խաղակեսում գերմանացի դարպասապահը երկու կոպիտ սխալ է թույլ տվել, ինչի արդյունքում «արքայական» ակումբը 3։1 հաշվով առավելության հասավ՝ 13-րդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։
«Ես ուղեղի ցնցում էի ստացել Սերխիո Ռամոսի հարվածից հետո, ինչի արդյունքում իմ տեսողության մի մասը վնասվել էր։ Այս մասին ինձ տեղեկացրել է մանրամասն ուսումնասիրություններից հետո, որոնք կատարվել են գլխուղեղի համաշխարհայի մակարդակի մասնագետների կողմից։
Ես ուրախ էի իմանալ, թե ինչ է իրականում կատարվել այդ խաղում։ Ես ինքս չէի ցանկանում հրապարակել այդ ամենը, սակայն երբ հրապարակվեցին արդյունքները, բազմաթիվ սպառնալիքներ եմ ստացել երկրպագուների կողմից։ Ես այդ ամենը չէի ցանկանում օգտագործել որպես արդարացում, սակայն չեմ հասկանում, երբ բոլորը սկսում են ծիծաղել այն մարդու վրա, ով վնասել է գլուխը։
Բոլոր իմ լավ ելույթներն այդ խաղից հետո ջուրն ընկան՝ կորցնելով իրենց նշանակությունը։ Մենք՝ ֆուտբոլիստներս, համացանցում չափազանց մեծ թշնամանք ենք զգում ոմանց կողմից։ Եթե դուք կարդակ բոլոր նամակները, դուք չեք կարողանա քնել ավելի քան երկու օր։ Դա խելագարություն է, երբ մարդիկ սկսում են անանուն, կեղծ էջերով վիրավորական բաներ գրել։
Պետք չէ երկրպագուներին մեղադրել, երբ նրանք սկսում են քեզ սուլել։ Նրանք վճարում են տոմսի համար, և իրավունք ունեն արտահայտել իրենց դժգոհությունը։ Պրոֆեսիոնալը դա պետք է հանդուրժի, սակայն անձնական վիրավորանքները և սպառնալիքները, դժվար է հանդուրժել»,- գերմանացի դարպասապի խոսքերը մեջբերում է Bild-ը։
# Լիվերպուլ, Լորիս-Կարիուս, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ