Կարմիր քարտեր և զանգվածային բախում «Լիվերպուլի» ու «Էվերթոնի» ֆուտբոլիստների միջև 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված «Էվերթոն» – «Լիվերպուլ» (2:2) հանդիպումը սկանդալային ավարտ է ունեցել։
Հանդիման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերի եզրափակիչից սուլիչից հետո երկու ակումբների միջև զանգվածային բախում է տեղի ունեցել։
«Էվերթոնը» պարտությունից խուսափել է թիմի ավագ Ջեյմս Տառկովսկիի` 90+8-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։ Տանտերերի կիսապաշտպան Աբդուլայե Դուկուրեն խփած գոլը տոնել է «Լիվերպուլի» երկրպագուների տրիբունայի մոտ։ Դա դուր չի եկել «կարմիրների» ֆուտբոլիստ Կյորտիս Ջոնսին, որը հարձակվել է Դուկուրեի վրա, ինչից հետո թիմերի խաղացողների միջև բախում է սկսվել։
Օլիվերը կրքերը հանդարտեցնելու նպատակով Դուկուրեին և Ջոնսին երկրորդ դեղին քարտն է ցույց տվել ու հեռացրել նրանց դաշտից։ Կարմիր քարտ է ստացել նաև «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոթը։
Հավելենք, որ սա «Գուդիսոն Պարկ» ստադիոնում կայացած մերսիսայդյան վերջին դերբին էր։ «Էվերթոնը» 2025/26 մրցաշրջանից հանդես է գալու նոր` 52888 հանդիսական տեղավորող ստադիոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից