Կարլո Անչելոտի. Հուսով եմ, որ Խամեսը կտեղափոխվի Նապոլի

Կարլո Անչելոտի. Հուսով եմ, որ Խամեսը կտեղափոխվի Նապոլի

10/07/2019 - 17:34

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս թիմին կմիանա «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը:

«Չգիտեմ՝ կտեղափոխի նա արդյոք, բայց ես հուսով եմ: Ես լավ գիտեմ Խամեսին, նա կարող է խաղալ կիսապաշտպանության ցանկացած դիրքում:Ես նրան օգտագործել եմ ձախ եզրում, «9 համարի» դիրքում և նույնիսկ աջից: Նրա համար դիրքը և դաշտը պրոբլեմ չեն կարող հանդիսանալ: Նա կողմնորոշվող է և կարող է խաղալ շատ դիրքերում:

Ինչ վերաբերվում է 10 համարին, ապա այստեղ գլխավորն այն է, որ նա հագնի «Նապոլիի» մարզաշապիկը: Նրա համարի հարցը սկզբունքային չէ: Սակայն նրան պետք կլինի ժամանակ և համբերություն:»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Fiitball Italia-ն:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023