Բենզեման, հնարավոր է, բաց թողնի Ատալանտայի դեմ հանդիպումը
Ինչպես հաղորդում է Cadena COPE պարբերականը, «Ռեալի» կենտրոնական հարձակվող Կարիմ Բենզեման բաց կթողնի «սերուցքայինների» հաջորդ հանդիպումը, որը կկայանա Լա լիգայի շրջանակում «Վալյադոլիդի» դեմ։
Հայտնի է, որ ֆրանսիացին բաց է թողել նաև այսօրվա մարզումը։ Ավելին, աղբյուրը հաղորդում, որ կասկածի տակ է 33-ամյա ֆուտբոլիստի մասնակցությունը նաև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ատալանտայի» դեմ դիմակայության առաջին հանդիպանը։
Լա լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Վալյադոլիդի» դեմ արտագնա խաղից առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կխոսի Բենզեմայի բացակայության պատճառների մասին։ Հանդիպումը կմեկնարկի այսօր՝ փետրվարի 20-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին։
«Ատալանտայի» դեմ հանդիպմանը կարող եք հետևել փետրվարի 24-ին՝ կրկին կեսգիշերից սկսած։
Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում բոլոր խաղերը միասին վերցրած՝ Բենզեման մասնակցել է 28 հանդիպման, դարձել 17 գոլի և 5 գոլային փոխամցման հեղինակ։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Զինեդին-Զիդան, Լա լիգա, Կարիմ-Բենզեմա, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Վալյադոլիդ