Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» եզրափակիչ 🎥

Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» եզրափակիչ 🎥

07/08/2025 - 11:06

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերս» շարքի ATP-1000 շարքի մրցաշարի եզրափակիչ։

Կանադայում անցկացվող մրցաշարի եզրափակիչում Խաչանովը համառ պայքարում 6-3, 4-6, 7-6 (7-4) հաշվով հաղթել է աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևին (Գերմանիա)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 55 րոպե։

16-րդ ռակետ Խաչանովը եզրափակիչում կմրցի Բեն Շելթոնի (ԱՄՆ, 7-րդ ռակետ) դեմ։ Վճռորոշ մրցավեճը կկայանա օգոստոսի 8-ին` Երևանի ժամանակով 3:30-ից սկսած։

Խաչանովը Շելթոնին հանդիպել է միայն մեկ անգամ։ Ամերիկացին Ինդիան Ուելսի «Մասթերսի» 1/16 եզրափակիչում Խաչանովին հաղթել է 6-3, 7-5 հաշվով։

Նշենք, որ 29-ամյա Խաչանովը կարիերայում միայն երկրորդ անգամ է դուրս եկել «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակիչ։

2018 թ. նոյեմբերին հայ թենիսիստը 7-5, 6-4 հաշվով անակնկալ հաղթանակ է տարել լեգենդար Նովակ Ջոկովիչի նկատմամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023