Կատարցի շեյխը Ման. Յունայթեդը գնելու համար աստղաբաշխական առաջարկ է կատարել
«Մանչեսթեր Յունայթեդը», հնարավոր է, շուտով նոր սեփականատեր ունենա։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կատարցի շեյխ Ժասիմ բին Համադ Ալ Թանին պաշտոնական առաջարկ է կատարել` «կարմիր սատանաների» բաժնետոմսերի 100%-ը գնելու համար։
Ըստ L’Equipe-ի և Eurosport-ի լրագրող Լոյիկ Տանզիի տեղեկությունների` 41-ամյա շեյխը պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Գլեյզերների ընտանիքին վճարել 4.5 մլրդ եվրո։
Այդուհանդերձ, Գլեյզերներն ակումբի վաճառքից ցանկանում են նվազագույնը ստանալ 5 մլրդ եվրո։
Նշենք, որ շեյխ Ժասիմ Բին Համադ Ալ Թանին Կատարի նախկին վարչապետ Համադ բին Ժասիմ բին Ժաբեր Ալ Թանիի որդին է։
Շեյխ Ժասիմ Բին Համադ Ալ Թանին բանկային ոլորտի մասնագետ է և Qatar Islamic Bank-ի կոնսորցիումի անդամ է, որը Պարսից ծոցի խոշորագույն բանկն է։
Հավելենք` շեյխ Ժասիմ Բին Համադ Ալ Թանին հայտնել է, որ 1992 թվականից «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է և պատրաստվում է լուրջ ներդրումներ կատարել ակումբում, ինչի համար նա չի պատրաստվում որևէ վարկ վերցնել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գլեյզերներ, Ժասիմ Բին Համադ Ալ Թանին, Մանչեսթեր-Յունայթեդ, Ջոել Գլեյզեր