Կատարողական բարձր վարպետություն․ գեղեցկագույն գոլ Սերբիայի առաջնությունից?
Սերբիայում մեծ ֆուտբոլը նույնպես վերադարձել է։ Երեկ՝ մայիսի 29-ին, Սուպերլիգայի շրջանակում վերսկսվել է 27-րդ տուրը։
Առաջնության հետնապահների թվում ընթացող «Ինջիան» մրցել է միջին հորիզոնականներում զբաղեցնող «Սպարտակ Սուբոտիցայի» դեմ։ «Սպարտակը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով կամային հաղթանակ է տարել։
Հյուրերի կազմում խաղի 70-րդ րոպեն հաղթական գնդակը խփել է կիսապաշպան Միլան Մարչիչը, որը բավականին տպավորիչ է ստացվել։ Մարչիչը գտնվելով մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում՝ աջ ոտքի ոտնանաթաթի դրսի մասով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասի հեռավոր անկյունը։
# Ինջիա, Միլան Մարչիչ, Սերբիայի Սուպերլիգա, Սպարտակ Սուբոտիցա