Կավանի. Ես պայմանագիր ունեմ ՊՍԺ-ի հետ, բայց ֆուտբոլում ոչինչ չես կանխագուշակի
«ՊՍԺ»-ի հարձակվող Էդինսոն Կավանին մեկնաբանել է ակումբից իր հեռանալու մասին լուրերը:
«Շատ բան կատարվեց այս մրցաշրջանում: Ամեն տարի ամեն բան տարբեր է: Ամենագլխավորը մեր թիմը պահպանելն է:
Իմ ապագա՞ն: Ես ունեմ ևս մեկ մրցաշրջանով գործող պայմանագիր: Ամեն ինչ լավ է, հանգիստ է, ես գոհ եմ կյանքից և երկրպագուներից: Բայց ֆուտբոլում ոչինչ չես կանխագուշակի:»,- Կավանիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: