Կավանին կրկին մոտ է Իսպանիա տեղափոխությանը
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին կրկին բանակցում է «Ատլետիկոյի» հետ։
Մադրիդյան ակումբն ամեն կերպ փորձում է ձեռք բերել Կավանիին, քանի որ նրա միջոցով ցանկանում է փոխարինել Դիեգո Կոստային, ով, հնարավոր է, ամռանը հեռանա ակումբից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «հնդկացիները» լատինաամերիկացի հարձակվողին առաջարկել է երեք տարվա պայմանագիր։ Եթե կողմերը համաձայնության հասնեն, ապա Կավանին մադրիդյան ակումբի շարքերը կհամալրի անվճար, քանի որ ամռանը փարիզյան ակումբի հետ նրա պայմանագիրը մոտենում է ավարտին։
Կավանին «Ատլետիկո» կարող էր տեղափոխվել դեռևս ձմեռային պատուհանի ժամանակ։ Նա նույնիսկ մեկնեց Մադրիդ՝ բուժզննում անցնելու, սակայն ինչ-ինչ պատճառներով գործարքն այդպես էլ չկայացավ։ Նշվում էր, որ կողմերը համաձայնության չեն հասել տրանսֆերի գումարի հարցում։
# Ատլետիկո Մադրիդ, Էդինսոն-Կավանի, ՊՍԺ, տրանսֆերներ