Կավանին կխզի պայամանագիրը Վալենսիայի հետ և շուտով նոր ակումբ կունենա
«Վալենսիայի» հարձակվող Էդինսոն Կավանին, ամենայն հավանականությամբ, շուտով կլքի «չղջիկների» շարքերը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կողմերը մոտ են գործող պայմանագիրը խզելուն, որն ուժի մեջ է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
37-ամյա հարձակվողը կդառնա ազատ գործակալ, սակայն, դրան զուգահեռ, բանակցություններ է վարում արգենտինական «Բոկա Խունիորսի» հետ։
«Բոկան» առաջարկ է կատարել «Էլ մատադորին», որը վերջինս մտադիր է ընդունել։
Կողմերն այժմ գործարքի հարցում բավական մոտ են համաձայնության հասնելուն։
Հավելենք, որ ուրուգվայցի հարձակվողը «Վալենսիայի» կազմում հանդես էր գալիս 2022 թ. օգոստոսից` անցկացրած 28 խաղում դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բոկա Խունիորս, Էդինսոն-Կավանի, Վալենսիա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո