Կավանիի ծառայություններով հետաքրքրված են մի շարք լատինաամերիկյան ակումբներ
ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի եղբայր՝ Գիլերմեն, ով նաև խաղացողի գործակալն է, նշել է, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են մի շարք լատինաամերիկյան ակումբներ․
«Հարավամերիկյան մի շարք ակումբներից հետաքրքրվածություն կա Էդինսոնի նկատմամբ։ «Ֆլամենգոն», «Պալմեյրասը», «Բոկա Խունիորսը», «Ինտերնասիոնալը» պատրաստ են պայմանագիր առաջարկել, սակայն կարող է ամեն ինչ տեղի ունենալ։ Էդինսոնի ծառայություններով հետաքրքրված են շատ ակումբներ, սակայն «Նապոլիի» հետ դեռևս որևէ առաջարկ չենք ստացել»,- գործակալի խոսքերը մեջբերում է CalcioNapoli1926.it-ը։
Հիշեցնենք, որ խաղացողի պայամանգիրն ավարտվում է այս տարվա ամռանը և նա կարող է անվճար տեղափոխվել մեկ այլ ակումբ։ Խաղացողը ձմռանը մոտ էր «Ատլետիկո» տեղափոխությանը, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեկան։
# Բոկա Խունիորս, Էդինսոն-Կավանի, Ինտերնասիոնալ, Նապոլի, Պալմեյրաս, ՊՍԺ, Ֆլամենգո