Կասիլյասը լուսանկար է հրապարակել և գրառում արել ?
Պորտուի հիվանդանոցում գտնվող Իկեր Կասիլյասը, ով երեկ ինֆարկտ էր ստացել, կայուն վիճակում է:
Իսպանացին հիվանդանոցից լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Ամեն բան վերահսկողության տակ է: Շատ էի վախեցել: Շնորհակալություն բոլորին սիրո և նամակների համար»:
Խոսվում է այն մասին, որ Կասիլյասը կավարտի կարիերան:
