Կասիլիասի մղձավանջը. չիրացրած 11-մետրանոց և բաց թողած գոլ գիրուկ բլոգերից 🎥
«Ռեալ Մադրիդի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը նորամուտն է նշել Քինգս լիգայի` մեդիա լիգայի շրջանակում։
Կասիլիասը հանսես է գալիս «1K» ակումբի կազմում, որի նախագահն է։
Կասիլիասի թիմը 7-րդ տուրում մրցել է «Պորսինիոս» ակումբի դեմ` պարտվելով 2:5 հաշվով։
Ընդ որում, հանդիպման ընթացքում «1K»-ն առաջին կեսից հետո հաղթում էր 2:0 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում բաց թողեց 5 գնդակ։
Պետք է նշենք, որ հանդիպման իսկական անհաջողակը հենց Իկեր Կասիլիասն էր, ով նախ չկարողացավ հետ մղել հայտնի բլոգեր Իբայ Լիանոսի իրացրած 11-մետրանոցը, ապա ինքը վրիպեց նշակետից։
Հատկանշական է, որ Իբայ Լիանոսը, մեղմ ասած, ֆուտբոլային կազմվածք չունի, քանի որ բավական գեր է։
Վերջում ավելացնենք, որ իսպանական մեդիա լիգան ստեղծվել է 2023 թ. հունվարի 1-ին, որի հիմնադիրը «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն է։
Քինգս լիգային մասնակցում են 12 ակումբներ, որոնց նախագահների թվում են նաև Պիկեն և Սերխիո Ագուերոն։
Հանդիպումներից յուրաքանչյուրը տևվում է 40 րոպե. երկու խաղակես` 20-ական րոպեով։
Մրցաշարին մասնակցող ակումբների կազմում հանդես են գալիս այնպիսի անվանի նախկին ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Չիչարիտոն (խմբ.` Չիչարիտոն դեռևս գործող ֆուտբոլիստ է և հանդես է գալիս ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս-Անջելես Գալաքսիի» կազմում), Ռաուլ Տամուդոն, Ժոան Կապդևիլիան, Իբայ Գոմեսը և այլք։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժերար Պիկե, Իկեր Կասիլիաս, Մեդիա լիգա, Չիչարիտո, Սերխիո-Ագուերո, Քինգս լիգա