Կասիլիասը, Պույոլը և Ինիեստան զրուցել են Twitter-ում․ որոշվել է անցկացնել ռետրո-կլասիկո

Կասիլիասը, Պույոլը և Ինիեստան զրուցել են Twitter-ում․ որոշվել է անցկացնել ռետրո-կլասիկո

07/04/2020 - 00:59

«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլիասը «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Կառլես Պույոլին և Անդրես Ինիեստային առաջարկել է անցկացնել ռետրո-կլասիկո։ Խաղացողներն այդ ամենը քննարկել են Twitter-ում՝ բոլորի աչքի առաջ։

Ամեն ինչ սկսվել է Լա լիգայի պաշտոնական էջի մի գրառումից, որի շրջանակում հրապարակվել էր «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Խավիին նվիրված տեսահոլովակ և գրվել էր հետևյալը․

«Խավիի խաղին հետևելը պարզապես հրաշալի էր»։

«Բարսելոնայում» նրա նախկին խաղընկեր Անդրես Ինիեստան կիսվել էր այդ գրառմամբ՝ գրելով․

«Ավելի հաճելի էր, երբ այդ ամենը դու տեսնում էիր ամեն օր 5 մետր հեռավորության վրա»։

«Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլն էլ Ինիեստայի գրառման մեկանաբանություններում գրել էր, որ անհնար է պատկերացնել, թե որքան հաճելի էր ձեզ երկուսիդ տեսնել մի քանի մետր հեռավորության վրա։

«Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասն էլ Պույոլին հետևյալ կերպ է պատասխանել

«Ծիծաղելի է, բայց ես ձեր դեմ հանդես եմ եկել բազմաթիվ անգամ։ Ինչեր ասես, որ չի պատահել այդ հանդիպումների ժամանակ, սակայն ամեն ինչ անցյալում է։ Երբ այս մղձավանջը կավարտվի, մենք պետք է հավաքվենք և ռետրո-կլասիկո անցկացնենք։ Կհավաքենք անհրաժեշտ մարդկանց»։

Անդրես Ինիեստան տվել է իր համաձայնությունը՝ պատասխանելով հետևյալ կերպ․

«Սկսի՛ր հավաքել կազմերը և կարող ես ինձ վրա հույս դնել»։

Իսպանիայի հավաքականում նրանց նախկին խաղընկեր Սեսկ Ֆաբրեգասը հարցրել է, թե ո՞վ է դատելու հանդիպումը, որին Կասիլիասը պատասխանել է հետևյալ կերպ՝ նշելով իսպանացի հանրահայտ նախկին մրցավար Իդուրալդե Գոնսալեսին

«Մի զայրացի՛ր Իդուրալդե Գոնսալես, սակայն այս անգամ միայն ոչ դու։ Մենք արդեն մի անգամ հանդես եկել ենք 12 հոգու դեմ»։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023