Կասիլիասը հեռացրել է շոկային գրառումը` պարզաբանելով տեղի ունեցածը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալ Մադրիդի», «Պորտուի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասի Twitter-ի միկրոբլոգում գրառում է կատարվել այն մասին, թե վերջինս համասեռամոլ է։
Այդուհանդերձ, նախկին ֆուտբոլիստը հեռացրել է շոկայիմ գրառումը` պարզաբանելով տեղի ունեցածը.
«Իմ օգտահաշիվը «կոտրված» էր։ Բարեբախտաբար, ամեն ինչ կարգին է։ Ներողություն եմ խնդրում բոլոր հետևորդներիցս և LGBT-համայնքից»,- գրել է Կասիլիասը։
Հիշեցնենք, որ Կասիլիասի միկրոբլոգում կատարված գրառմանն աջակցել էր «Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլը` գրելով հետևյալը.
«Եկել է բոլորին հայտնելու մեր պատմության մասին, Իկեր»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
