Կասանո. «Ասում են` Ալեգրին մերժել է Չելսիին ու Ռեալին. անհեթեթություն է»
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 1:5 հաշվով խայտառակ պարտություն կրեց «Նապոլիից»։
Հանդիպումից հետո իտալացի անվանի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն քննադատել է «բյանկոներիների» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին.
««Յուվենտուսը» սարսափելի է բոլոր խաղերում։ Բացառություն էր միայն «Լացիոյի» դեմ կայացած հանդիպումը (3:0)։
Այժմ մենք տեսանք, թե որքան դոմինանտ է «Նապոլին», իսկ «Յուվենտուսը» միայն երկու գոլային պահ ունեցավ Ռահմանիի սխալներից հետո։
«Յուվենտուսի» բաց թողած 5 գոլերն ավելի ցածր մակարդակի ակումբների` «Լեչչեի», «Կրեմոնեզեի» և «Ուդինեզեի» դեմ կայացած խաղերի արդյունքն է։
Ասում են` Ալեգրին մերժել է «Չելսիին» և «Ռեալին»։ Անհեթեթություն է։ Սպալետին ավելի քիչ հաղթանակներ է տոնել, քան Ալեգրին, սակայն նա հանճար է»,- Կասանոյի խոսքերը մեջբերում է Calciomercato.com-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Անտոնիո Կասանո, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս, Նապոլի, Չելսի, Ռեալ Մադրիդ