Կապտանռնագույն. Բարսելոնայի հանրահայտ մարզաշապիկի պատմությունն ու ծագման տեսությունները

Կապտանռնագույն. Բարսելոնայի հանրահայտ մարզաշապիկի պատմությունն ու ծագման տեսությունները

17/03/2022 - 15:35

Բազմաթիվ տեսություններ և կարծիքներ կան, թե ինչու է «Բարսելոնան» ընտրել խորհդանշական` կապտանռնագույն գույները։

Մարդկանց որոշ մասը պնդում է, թե «Բարսելոնան» կրկնօրինակել է շվեյցարական ակումբներից մեկին, որոշ մասն էլ նշում է, որ «բլաուգրանան» դրանք ընտրելիս առաջնորդվել է գրիչի միջուկի հայտնի` կարմիր և կապույտ գույներով։

Այդուհանդերձ, ըստ պաշտոնական «Բարսելոնայի», ակումբի մարզաշապիկի իրական պատմությունը կապված է Լիվերպուլից ոչ հեռու գտնվող քաղաքի հետ։

«Բարսելոնայի» կապույտ և կարմիր գույները հայտնի են ամբողջ աշխարհում, որոնք ակումբի ինքնության անբաժան մասն են։

Գույներն արտացոլված են նույնսիկ ակումբի ամենահայտնի անվանումներից մեկում` «բլաուգրանայում»։ «Բլաու» կատալոներենից թարգմանաբար նշանակում է կապույտ, իսկ «գրանա»` մուգ կարմիր։

Կան հակասական տեսություններ, թե ինչու է «Բարսելոնան» ակումբի պատմության մեծ մասում կրել կապույտ և կարմիր գծերով մարզաշպիկներ միայն մի քանի բացառություններով, ինչպես օրինակ, նախորդ` 2020/21 մրցաշրջանի մարզաշապիկը, որն ուներ վանդակավոր նախշ, թեև նույնիսկ այն էր կազմված ավանդական գույներից:

«Բարսելոնան» պաշտոնապես հաստատում է այն տեսակետը, որ կապույտ և կարմիր գույներն ընտրվել են 1899 թ.դեկտեմբերին` ղեկավարների երկրորդ ժողովի ժամանակ, որը կայացել է ակումբի հիմնադրումից ընդամենը մի քանի շաբաթ անց։

Ըստ հայտնի պատմության` Վիտի եղբայրները` Արթուրն ու Էռնեստը, ովքեր «Բարսելոնայի» հիմնադրման սկզբնական տարիներին ակտիվորեն մասնակցում էին ակումբի ղեկավարման գործընթացներին, առաջարկել են կրել կապույտ և կարմիր զոլերով մարզաշապիկներ, քանի որ դրանք եղել են Լիվերպուլից ոչ հեռու գտնվող Քրոսբի քաղաքի «Մերշանթ Թեյլորս» ռեգբիի ակումբի գույները։ Եղբայրները սովորել էին հենց Քրոսբիի դպրոցում, որտեղից էլ նրանց ծանոթ էր այդ գույները։

Ասում են, որ Հանս Մաքս Գամպեր-Հեսինգը, ով առավել հայտնի էր որպես Ժոան Գամպեր անունով, հիմնադրելով ակումբը, ընդունել է կապույտ և կարմիր գույների առաջարկը, քանի որ շվեյցարական «Բազելի» կազմում արդեն հանդես եկել էր այդ գույների ներքո։

Պատմության այդ տարբերակը մեր օրեր են հասել «Բարսայի» հիմնադիր-հայրերի ժառանգներից։

«Բարսելոնան» պաշտոնապես հաստատում է.

«Այն տարբերակը, որը պատմել են «Բարսելոնայի» հիմնադիրների հարազատները, այժմ թվում է, որ ակումբի գույների ծագման ամենահավանական տեսությունն է ու ընդունվում է ակումբի կողմից։

Հնարավոր է` օրերից մեկ օր, ամենադժվար և քիչ հավանական պայմաններում հայտնվի ինչ-որ փաստաթուղթ, որը կհաստատի այս տեսությունը։

Մինչ այդ մենք կշարունակենք պնդել, որ հենց դա է ակումբի գույների ծագման իրական պատմությունը»։

Այդուհանդերձ, կան նաև այլ տեսություններ` սկսած այն բանից, որ «Բարսելոնայի» գույներն ընտրել է ակումբի կազմում այն ժամանակ հանդես եկող ֆուտբոլիստներից մեկը մայրը, քանի որ նա ունեցել այդ գույներից պատրաստված ինչ-որ նյութեր։

«Բարսելոնայի» գույների ծագման տարբերակներից մեկն էլ այն է, որ ակումբի ղեկավարները ոգեշնչվել են ֆրանսիական հեղափոխությունից, քանի որ դրա ժամանակ կապույտն ու կարմիրը լայն կիրառություն են ունեցել։

Իրական ճշմարտությունը մինչ օրս բացահայտված չէ, սակայն, ամեն դեպքում, ակումբի ներքին խոհանոցում հակված են հավատալ, որ ակումբի գույները, իրոք, ծագել են «Մերշանթ Թեյլորս» ռեգբիի ակումբից։

Այդ ամենն ակումբի ներսում հիմնավորում են` հաշվի առնելով, որ նույնիսկ հիմնադրման սկզբնական շրջանում «Բարսելոնան» բավական ճանաչված է եղել, իսկ ակումբի աշխատակիցները եղել են աշխարհի տարբեր ծայրերից` Կատալոնիայից, Շվեյցարիայից, Գերմանիանից և Մեծ Բրիտանիայից, որտեղ էլ ծնվել և մեծացել են Վիտի եղբայրները։

Լա լիգայի մի շարք ակումբներ նույնպես կրել են կապտանռնագույն գույներ։ Առաջիններից մեկը, որը փոխառել է այդ գույները, եղել է «Էյբարը»։

Իսպանական ակումբներից կարելի է առանձնացնել նաև «Լևանտեին» ու «Ուեսկային», որոնց մարզաշապիկը տնային մարզաշապիկները նույնպես կապտնռնագույն են։

Անդուհանդերձ, Լա լիգայի առաջին ակումբը, որը հանդես է եկել հանրահայատ գույներով, «Բարսելոնան» է։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023