Կապառոս. «հուսով ենք, որ լավ խաղ կանցկացնենք»

Կապառոս. «հուսով ենք, որ լավ խաղ կանցկացնենք»

11/06/2022 - 11:20

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 3-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը` Լեհաստանի Լոձ քաղաքում, կմրցի Ուկրաինայի դեմ։

Այդ հանդիմնանն ընդառաջ` հունիսի 10-ի ` «Մայեսկի» մարզադաշտում, կայցել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ ու կիսապապաշտպան նախաղաղային մամուլի ասուլիսը։

(հարցեր Էդգար Բաբայանին)

Որոշակի դադարից հետո վերադարձել եք ազգային հավաքական։ Ինչպիսի՞ն է տրամադրությունը և ինչպե՞ս եք պատրաստվում վաղվա հանդիպմանը։

-Շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ հավաքական։ Պատրաստվում ենք, որ վաղը լավ խաղանք։ Գիտեմ, որ Ուկրաինայի հավաքականը շատ ուժեղ է, բայց մենք պատրաստ ենք ու կփորձենք 3 միավոր վաստակել։

-Դուք արդեն երկու հանդիպում անցկացրել եք՝ հաղթելով Իռլանդիային և պարտվելով Շոտլանդիային։ Որքանո՞վ եք պատրաստ վաղվա հանդիպմանը։ Ինչպե՞ս եք պատրաստվում օգնել թիմին, եթե լինեք մեկնարկային կազմում։

-Մենք գիտենք, որ յուրաքանչյուր խաղ բարդ է լինելու։ Այս խմբում բոլոր թիմերն են ուժեղ։ Մենք պետք է պատրաստ լինենք ամեն խաղին, վաղն էլ պատրաստ կլինենք և կխորձենք հաղթել։

– Ի՞նչ կարծիք ունեք Ուկրաինայի հավաքականի մասին։

-Ինչպես արդեն ասացի, մեր խմբի բոլոր թիմերը շատ ուժեղ են, ոչ մի հեշտ խաղ չկա։ Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստների մի մասը հանդես է գալիս բարձրակարգ թիմերում։ Դրա համար ամեն խաղին մենք պետք է փորձենք մեր ֆուտբոլը խաղալ։ Գիտենք, որ հեշտ չի լինի, բայց ամեն կերպ կփորձենք հաղթել։

(հարցեր Խոակին Կապառոսին)

-Որքանո՞վ է թիմը կարողացել վերականգնել ուժերը Շոտլանդիայի դեմ խաղից հետո, և ինչպե՞ս եք պատրաստվում վաղվա հանդիպմանը։

-Մենք դեռևս վերականգնման գործընթացի մեջ ենք, խաղին դեռ 24 ժամ կա։ Այս 24 ժամը ամենակարևոր փուլն է ֆուտբոլիստների և նրանց վերականգնման համար։

-Իռլանդիայի հետ խաղի համեմատ մեկ փոփոխություն էիք կատարել Շոտլանդիայի դեմ հանդիպմանը։ Հաշվի առնելով, որ խաղացանկը շատ խիտ է՝ վաղվա խաղում հնարավո՞ր է ավելի շատ փոփոխություններ լինեն։

-Առաջին հարցի պատասխանի մեջ կար նաև այս հարցի պատասխանը։ Առջևում ունենք 24 ժամ։ Կտեսնենք, թե ինչպես կվերականգնվեն ֆուտբոլիստները։ Շոտլանդիայի հետ հանդիպումն արդեն անցյալում է։ Մենք բոլոր հինգ զգայարաններով արդեն կենտրոնացած ենք վաղվա հանդիպման վրա։

-Այն փաստը, որ խաղալու եք չեզոք դաշտում, կարո՞ղ է դրական ազդեցություն ունենալ ձեզ համար։

-Չեմ կարծում, որ այն հանգամանքը, որ խաղալու ենք Լեհաստանում, որևէ կերպ ազդի խաղի վրա։ Ուկրաինայի հավաքականը վերջին հանդիպումներում արդեն ապացուցել է, որ կարող է լավ հանդես գալ նաև այլ մարզադաշտերում։

-Այն, որ Ուկրաինան Իռլանդիայի դեմ հանդիպմանը խաղաց 2-րդ կազմով, կարո՞ղ է նշանակել որ նրանք առաջնայնությունը տալիս են Հայաստանի դեմ հանդիպմանը և ավելի մոտիվացված կլինեն։

-Իհարկե, նրանք մոտիվացված են։ Քսանից ավելի ֆուտբոլիստ ունեն իրենց տրամադրության տակ, որոնց վստահում են։ Սա շատ տաղանդավոր ու բարձրակարգ հավաքական է։ Բայց մենք էլ վստահում ենք մեր ուժերին և հուսով ենք, որ լավ խաղ կանցկացնենք։

-Ձեր հավաքականը 2 տարի առաջ հաղթող դարձավ Ազգերի լիգայի C խմբում։ Այժմ հանդես եք գալիս B խմբում։ Մեծ տարբերություն նկատո՞ւմ եք այս երկու խմբերի միջև։  

-Ոչ թե մեծ, այլ շատ մեծ տարբերություն կա այս երկու խմբերի միջև։ Կարելի է ասել, որ նույն տարբերությունն է, որ կա B և A խմբերի միջև։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023