Կապառոսի «Սևիլիան» կրկին ձախովեց` գոլառատ խաղում պարտվելով «Սելտային» 🎥

Կապառոսի «Սևիլիան» կրկին ձախովեց` գոլառատ խաղում պարտվելով «Սելտային» 🎥

11/05/2025 - 12:42

Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում «Սևիլիան» Վիգոյի «Բալայդոս» ստադիոնսւմ մրցել է «Սելտայի» դեմ։

Խոակին Կապառոսի գլխավորությամբ հանդես եկող «Սևիլիան» կրկին պարտվել է և 2:3 հաշվով զիջել 10 ֆուտբոլիստներով խաղացող «Սելտային»։

Տանտերերի գոլերը խփել են Իլայշ Մորիբան, Օսկար Մինգեսան ու Բորխա Իգլեսիասը։ «Սևիլիայից» աչքի են ընկել Նեմանյա Գուդելն ու Կիկե Սալասը։

Նշենք, որ «Սելտան» 45+6-րդ րոպեից դաշտում մեկ խաղացող քիչ է ուենցել. դաշտից հեռացվել է Մարկոս Ալոնսոն։

Հիշեցնենք, որ Խոակին Կապառոսը 2020-2022 թթ. մարզել է Հայաստանի հավաքականը։ Բասկ մասնավեգն այս տարվա ապրիլին է կարիերայում չորրորդ անգամ գլխավորել «Սևիլիան»։ Անդալուզյան ակումբը նրա վերադարձից հետո 4 խաղում դեռ հաղթանակ չի տարել` գրանցելով երկու ոչ-ոքի, կրելով նույնքան պարտություն։

«Սելտան» հաղթանակից հետո վաստակել է 49 միավոր և 7-րդ տեղում է, «Սևիլիան» 38 միավորով 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023