Կապառոսը Սպերցյանին ցանկանում է տեսնել «Սևիլիայում»

Կապառոսը Սպերցյանին ցանկանում է տեսնել «Սևիլիայում»

05/06/2025 - 11:53

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարեիրան շարունակել «Սևիլիայում», գրում է «РБ Спорт»-ը։

Անդալուզյան ակումբը դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը։

Նշվում է, որ հայ կիսապաշտպանին «Սևիլիայում» ցանկանում է տեսնել անձամբ ակումբի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

69-ամյա մասնագետն ու Սպերցյանը միասին աշխատել են Հայաստանի հավաքկանում։ Ֆուտբոլիսն ազգային թիմում նորամուտը նշել է հենց Կապառոսի գլխավորությամբ։

Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում 28 խաղում 11 գոլ է խփել, կատարել 7 ասիստ, դարձել երկրի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023