Կապառոսը ռեկորդային ցուցանիշ գրանցեց հավաքականի ղեկին

Կապառոսը ռեկորդային ցուցանիշ գրանցեց հավաքականի ղեկին

19/11/2020 - 15:33

Ազգրերի լիգայի 2020/21 խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Նիկոսիայի GSP մարզադաշտում 1։0 հաշվով առավելության հասավ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ՝ նվաճելով մրցաշարի B դիվիզիոնի ուղեգիր։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հայաստանի հավաքականն արդեն 5-րդ խաղն անընդմեջ անպարտելի է, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Խոակին Կապառոսն առաջին մարզիչն է, ում գլխավորությամբ մեր ընտրանին չի պարտվում 5 անընդմեջ խաղում, ընդ որում, այդ 5 խաղերից 3-ում մեր թիմը հաղթել է։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023