Կանանց ՉԼ. Բարսան կրկին ուժեղ էր Էլ Կլասիկոյում🎥
Մարտի 22-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի 1/4 եզրափակիչը։
Բոլորի ուշադրության կենտրոնում Մադրիդի «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտն էր, որտեղ կայացավ հերթական Էլ Կլասիկոն. «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Բարսելոնայի» դեմ։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 8-րդ րոպեին «արքայական» ակումբին առաջ մղեց Օլգա Կարմոնան։
Հավասար պայքարում ընթացած առաջին խաղակեսից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստները երկրորդ կեսում կարողացան խաղային լուրջ առավելություն ստանալ ու բեկել հանդիպման ընթացքը` հաղթելով 3:1 հաշվով։
«Բլաուգրանայի» կազմից դուբլի հեղինալ դարձավ Ալեքսիա Պուտելիասը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կլաուդիա Պինան։
Նշենք, որ Ալեքսիա Պուտելիասն ընթացիկ մրցաշրանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 29 խաղում դարձել է 26 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 30-ին` «Նոու Կամպ» մարզադաշտում։
1/4 եզրափակիչի շրջանակում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Բավարիա» 1:2 ՊՍԺ
Վերջում ավելացնենք, որ Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում կկայանան նաև «Արսենալ» – «Վոլֆսբուրգ» և «Յուվենտուս» – «Լիոն» հանդիպումները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսիա Պուտելիաս, Բարսելոնա, Բարսելոնայի կանանց թիմ, Կանանց Չեմպիոնների լիգա, Կլաուդիա Պինա, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռեալի կանանց թիմ, Օլգա Կարմոնա