Կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ 🎥

Կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ 🎥

31/05/2024 - 18:52

Կանանց Հայաստանի հավաքականը Եվրո-2025-ի որակավորման C դիվիզիոնի 4-րդ խմբի 3-րդ տուրում տանը մրցեց Ղազախստանի թիմի դեմ։

Համառ պայքարում Հայաստանի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով։

Արտակ Ադամյանի թիմից աչքի ընկան Աննա Դալլաքյանն ու Մարալ Արթինը։ Ղազախների միակ գոլը խփեց Կամիլա Կուլմագամբետովան։

Այս հաղթանակից հետո կանանց Հայաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր և 4-րդ խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Ղազախստանը պարտվել է բոլոր խաղերում և եզրափակում է խումբը։

Խմբի առաջատարը 6 միավորով Ռումինիան է, Բուլղարիան 3 միավորով 3-րդն է։ Այս հավաքականները, Երևանի ժամանակով 20:00-ից սկսած, մրցելու են միմյանց դեմ։

Հավելենք, որ կանանց Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հաղթում է երկու անընդմեջ խաղում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023