Կանանց «Բարսելոնայի» թիմի պաշտպանի` տուգանայինից խփած ֆանտաստիկ գոլը ՉԼ-ում 🎥

Կանանց «Բարսելոնայի» թիմի պաշտպանի` տուգանայինից խփած ֆանտաստիկ գոլը ՉԼ-ում 🎥

28/03/2025 - 16:19

Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 6:1 հաշվով ջախջախել է գերմանական «Վոլֆսբուրգին»։

Հանդիպման վերջին գոլը 90+1-րդ րոպեին տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով խփել է կատալոնական ակումբի պաշտպան Մարիա Լեոնը։

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 29-ամյա պաշտպանի գոլը լավագույնն է ճանաչվել քառորդ եզրափակիչի պատասխան խաղերում։

«Բլաուգրանան» ընդհանուր դիմակայությունում «Վոլֆսբուրգին» հաղթել է 10:2 հաշվով և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Չելսիի» դեմ։

«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի նախորդ երկու տարիների հաղթողն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023