«Կայրաթը» խոշոր անակնկալ մատուցեց` դուրս գալով ՉԼ հիմնական փուլ 🎥
Ղազախստանի Չեմպիոն «Կայրաթը» խոշոր մատուցեց` դուրս գալով Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ։
Ռաֆայել Ուրազբախտինի գլխավորած թիմը որակավորման փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկին»։ Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում գրանցվեց 0:0 հաշիվը։ Առաջին խաղում նույնպես գոլեր չէին գրանցվել։
Հարվածաշարի ժամանակ «Կայրաթի» դարպասապահ Տեմիրլան Անարբեկովը հետ մղեց մրցակցի երեք հարված։
«Սելթիկը» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի հիմնական փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am