Վոլքերը զվարճացել է աղջիկների հետ, իսկ այնուհետև պահանջել է բոլորին, որ մնան տանը?

Վոլքերը զվարճացել է աղջիկների հետ, իսկ այնուհետև պահանջել է բոլորին, որ մնան տանը?

05/04/2020 - 12:38

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայել Վոլքերը աղջիկներ է հրավիրել իր տուն, իսկ այնուհետև տեսաուղերձ է հղել երկրպագուներին՝ պահանջելով, որ հետևեն առողջությանը և մնան տանը։

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության և կառավարության հիմնական հորդորն այն է, որ մարդիկ պահպանեն սոցիալական հեռավորությունն ու նվազագույնի հասցնեն շփումները, սակայն, ինչպես տեղեկացնում է The Sun-ը, անգլիացի պաշտպանը նախքան տեսահոլովակի հրապարակումը, վարվել է լրիվ հակառակ կերպ։

Վոլքերը և նրա հյուրը ծանության կայքերից մեկի միջոցով հրավիրել են երկու աղջկա՝ 21-ամյա բրիտանուհի ուսանող Լուիզա Մակնամարին և 24-ամյա մի բրազիլուհու։

Մակնամարի խոսքով, նա չի իմացել, թե ով է իր «հաճախորդը», սակայն կարողացել է մի քանի լուսանկար անել։ Աղջիկները մոտ երեք ժամ անցկացրել են ֆուտբոլիստների հետ և վաստակել են ավելի քան 2,5 հազար եվրո։

Նշենք, որ այս տարվա սկզբին Վոլքերը ստիպված էր եղել բաժանվել իր կնոջից, քանի որ մի մոդել հղիացել էր ֆուտբոլիստից։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարկի պատճառով անգլիական Պրեմիեր լիգան անորոշ ժամանակով դադարեցվել է։

View this post on Instagram

?? #StayHomeSaveLives

A post shared by Kyle Walker (@kylewalker2) on

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023