«Կայարթը» երկրորդ տարին անընդմեջ դարձավ Ղազախստանի չեմպիոն 🎥
Ղազախստանի Պրեմիեր լիգայի վերջին` 26-րդ տուրում «Կայրաթը» սեփական դաշտում ոչ-ոքի (1:1) գրանցեց «Աստանայի» հետ։
Հյուրերից հաշիվը 15-րդ րոպեին բացեց Մարին Տոմասովը, իսկ Ռաֆայել Ուրազբախտինի գլխավորած թիմի պատասխան գոլը 56-րդ րոպեին խփեց Դաստան Սատպաևը։
Նշենք, որ 17-ամյա Սատպաևը 2026թ. օգոստոսին կտեղափոխվի «Չելսի»։ Նա 2025թ. բոլոր մրցաշարերի 39 խաղում 18 գոլ է խփել, կատարել 8 ասիստ։
«Կայրաթը» վաստակել է 59 միավոր, գրավեց առաջին տեղը` երկորդ անգամ անընդմեջ դառնալով Ղազախստանի չեմպիոն։ «Աստանան» 57 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը։
Ալմաթին ներկայացնող ակումբը 5-րդ անգամ է դառնում երկրի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am