Կամո Հովհաննիսյանի գոլը Դինամո Զագրեբի դեմ խաղում 🎥
Կոնֆերենցիաների լիգայի 1-ին տուրում «Աստանան» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս 1:5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Դինամո Զագրեբից»։
Ղազախական ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Կամո Հովհաննիսյանը, ով խփեց իր թիմի միակ գոլը` լուսատախտակին վառելով 1:3 հաշիվը։
Նշենք, որ հայազգի ֆուտբոլիստն «Աստանա» տեղափոխվելուց հետո պաշտոնական խաղերում ակումբի կազմում խփեց առաջին գոլը։
30-ամյա պաշտպանն «Աստանա» է տեղափոխվել 2022 թ. հունվարին և ակումբի կազմում անցկացրել է արդեն 56 հանդիպում։
Հովհաննիսյանը վերջին գոլը խփել էր դեռևս «Կայրաթի» կազմում` 2021 թ. նոյեմբերի 25-ին Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում գրավելով շվեյցարական «Բազելի» դարպասը (2:3)։
Հավելենք, որ «Դինամո Զագրեբի» դեմ կայացած հանդիպմանն «Աստանայի» կազմից մասնակցել է նաև Վարազդատ Հարոյանը` փոխարինման դուրս գալով 45-րդ րոպեին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստանա, Դինամո Զագրեբ, Կամո-Հովհաննիսյան, Կոնֆերենցիաների լիգա, Վարազդատ Հարոյան