Կամո Հովհաննիսյանը հրաժեշտ է տվել Աստանային
Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ լքում է ղազախական «Աստանայի» շարքերը.
«Շնորհակալ եմ «Աստանային»` ակումբի կազմում 2 տարի անցկացնելու համար։ Ցանկանում եմ նշել, որ հպարտ ու երջանիկ եմ, որ ներկայացրել եմ այս ակումբը։
Շնորհակալ եմ բոլոր խաղընկերներիս, մարզչական շտաբի և բուժանձնակազմի բոլոր անդամներին։
Շնորհակալ եմ չեմպիոնության և եվրագավաթների համար։
Ակումբին ցանկանում եմ հաջողություններ և հաղթանակներ»,- գրել է 31-ամյա ֆուտբոլիստը։
Հավելենք, որ Կամո Հովհաննիսյանը «Աստանայի» կազմում հանդես էր գալիս 2022 թ. հունվարից` անցկացրած 64 խաղում դառնալով 2 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Աստանայից» հեռացել էր նաև Հայաստանի հավաքականկ ավագ Վարազդատ Հարոյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստանա, Կամո-Հովհաննիսյան, Հայաստանի-հավաքական, Ղազախստանի առաջնություն, Վարազդատ Հարոյան, տրանսֆերներ