Կամավինգան խուսափել է լուրջ վնասվածքից
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան խուսափել է լուրջ վնասվածքից։
21-ամյա ֆուտբոլիստն անցնող օրերին Ֆրանսիայի հավաքականի ճամբարում էր և մարտի 26-ին Չիլիի դեմ կայացած ընկերական հանդիպման (3:2) առաջին խաղակեսում վնասվածք ստացավ ու փոխարինվեց։
As-ը գրում է, որ մարտի 27-ին Կամավինգան բուժզննում է անցել «Ռեալի» «Վալդեբեբասի» մարզական համալիրում։ Նրա մոտ ախտորոշվել է ոտնաթաթի թեթև վնասվածք։
Սպասվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը «արքայական» ակումբի մարզումային ընդհանուր խումբ կվերադառնա մարտի 29-ին և կկարողանա մասնակցել Լա լիգայի 30-ըդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ հանդիպմանը։
Հավելենք, որ «Ռեալ» – «Ատլետիկ» հանդիպումը կայանալու է մարտի 31-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդո Կամավինգա, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Ֆրանսիայի հավաքական