Կալում Հոդսոն-Օդոյին վարակվել է կորոնավիրուսով
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբի եզրային հարձակվող Կալում Հոդսոն-Օդոյին վարակվել է կորոնավիրուսով։ Հոդսոն-Օդոյիի հանձնած թեստը տվել է դրական պատասխան։
Ովքեր վերջին օրերին սերտ շփում են ունեցել 19-ամյա ֆուտբոլիստի հետ, ինքնամեկուսացվել են։ Այս ամենը վերաբերում է «Չելսիի» բոլոր խաղացողներին, մարզչական շտաբին, ինչպես նաև ակումբի աշխատակիցներին։
«Սպասվում է, որ այն աշխատակիցները, որոնք վերջին օրերին չեն շփվել խաղացողի հետ, մոտ օրերս կվերադառնան աշխատանքի։
Երկուշաբթի երեկոյան Կալումի մոտ թեթևակի մսրածություն էր նկատվում և այդ օրվանից սկսած նա չի մարզվել ակումբի հետ։
Չնայած թեստը դրական պատասխանն է տվել՝ Կալումն իրեն հիանալի է զգում և անհամբեր սպասում է, թե երբ պետք է վերադառնա մարզումներին։ Մաղթում ենք նրան շուտափույթ ապաքինում»,- նշված է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում։
# Կալում Հոդսոն-Օդոյի, կորոնավիրուս, Չելսի