Կալամբուսը հաղթեց Օրլանդոյին. Սելարայանը` գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 32-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» սեփական հարկի տակ մրցեց «Օրլանդո Սիթիի» դեմ։
Տանտերերը համառ պայքարում հաղթել են 3:2 հաշվով։
«Կալամբուսի» կազմից փայլել է հայազգի հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, ով էլ կերտել է իր թիմի հաղթանակը` դառնալով գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Բացի Սելարայանից, «Կալամբուսի» կազմից աչքի են ընկել նաև Միգել Բերին ու Դերիկ Էթիենը, իսկ «Օրալնդո Սիթիի» գոլերը խփել են Դարլի Դայքն ու Ռոբին Յանսոնը։
Հավելենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը ՄԼՍ-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրել է 30 հանդիպում` դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Այս հաղթանակից հետո «Կալամբուսը» վաստակեց 41 միավոր և Արևելյան կոնֆերենցիայում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։
«Օրլանդոն» մնաց 47 միավորով, ինչը համապատասխան է 5-րդ հորիզոնականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուկաս Սելարայան, Կալամբուս Քրյու, ՄԼՍ, Օրլանդո Սիթի