Աղբյուր․ «Նեյմարը ՊՍԺ-ի հետ 4 տարվա պայմանագիր է համաձայնեցրել»
Ինչպես տեղեկացնում է բրազիլական TNT Sports լրատվամիջոցը, Նեյմարը կշարունակի իր ելույթները ՊՍԺ-ի կազմում ։
Աղբյուրը համոզված է, որ Ֆուտբոլիստի և ակումբի ներկայացուցիչները համաձայնության են հասել նոր ակումբի շուրջ, որը կնքվել է 4 տարի ժամանակահատվածով։
Հաղորդվում է, որ փարիզյան ակումբը շուտով կհայտարարի խաղացողի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Հատկանշական է, որ մեկ այլ լրատվամիջոց՝ RMS Sport-ը, նույնպես վստահեցնում է գործարքի՝ իրականությանը համապատասխանելը։
28-ամյա բրազիլացին ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին «Բարսելոնայից» 222 մլն եվրոյի դիմաց։
Նեյմարի և ակումբի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։
Ֆրանսիայի չեմպիոնի կազմում հարձակվողը 3 անգամ դարձել է Լիգա 1-ի հաղթող, երկուական անգամ Ֆրանսիայի գավաթակիր, Սուպեր գավաթակիր և Լիգայի գավաթակիր։
Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանում ՊՍԺ-ն հասավ մինչև եզրափակիչ, սակայն 0։1 հաշվով պարտվեց «Բավարիային»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# լիգա 1, Նեյմար, ՊՍԺ