Կադիսը փրկվեց վերջին վայրկյաններին. Հարոյանը նորամուտը նշեց Լա լիգայում🎥
Լա լիգայի 1-ին տուրի շրջանակում «Կադիսը» սեփական հարկի տակ մրցեց «Լևանտեի» դեմ։
Հանդիպումը մեկնարկեց «Լևանտեի» ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր 39-րդ րոպեին, ի վերջո, բացեցին խաղի հաշիվը. շքեղ գոլի հեղինակ դարձավ վալենսիական ակումբի ավագ Խոսե Լուիս Մորալեսը։
Երկրորդ խաղակեսում առավելությունն արդեն «Կադիսի» կողմն էր, որի ֆուտբոլիստները միայն հանդիպման 90+7-րդ րոպեին կարողացան խփել պատասխան գնդակը. աչքի ընկավ ձախ պաշտպան Ալֆոնսո Էսպինոն։
Հավելենք, որ «դեղին սուզանավի» կազմում հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց նաև Վարազդատ Հարոյանը, ով դաշտում անցկացրեց 81 րոպե։
74-րդ րոպեին Հարոյանը շատ մոտ էր գոլի հեղինակ դառնալուն, սակայն նրա գլխով կատարած հարվածից հետո «Լևանտեին» փրկեց դարպասապահ Այտոր Ֆերնանդեսը։
Ամեն դեպքում, «Կադիսն» ու «Լևանտեն» բաժանվեցին խաղաղությամբ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լևանտե, Խոսե Մորալես, Կադիս, Վարազդատ Հարոյան