Կադիսը հերթական խոշոր անակնկալն է մատուցում🎥

Կադիսը հերթական խոշոր անակնկալն է մատուցում🎥

06/12/2020 - 01:57

Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրի շրջանակում չեմպիոնության հիմնական հավակնորդներից «Բարսելոնան» «Ռամոն դե Կարանսա» հյուրընկալվել էր «Կադիսին»։

Առաջին խաղակեսում «Կադիսի» ֆուտբոլիստներն ընդամենը մեկ անգամ հարվածեցին մրցակցի դարպասին, որն էլ ավարտվեց գոլով։ Հանդիպման 8-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Ալվարո Խիմենեսը բացեց խաղի հաշիվը։

Առաջին խաղակեսում կատալոնական ակումբը փորձեց հավասարեցնել հաշիվը, սակայն կողմերն ընդմիմջան գնացին 1։0 հաշվի պայմաններում։

57-րդ րոպեին, ամեն դեպքում, հաշիվը հավասարվեց։ Ժորդի Ալբան ձախ եզրից փորձեց հարվածել, սակայն, գնդակը ադնրադառնալով Պեդրո Ալկալայի ոտքից, հայնտվեց դարպասում։

63-րդ րոպեին անդալուսական ակումբը կրկին վերադականգնեց երկու գնդակի առավելությունը։ Այդ գնդակը նվիրեցին «կապտանռնագույնները», քանի որ Ժորդի Ալբան, Կլեման Լանգլեն և Մարկ-Անդրե Տեր Շտեգենը անչափ անհամաձայնեցված գործեցին, ինչի արդյունքում Ալվարո Նեգրեդոն գրավեց դատարկ դարպասը։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում Ռոնալդ Կումանի սաները «պաշարեցին» մրցակցի տուգանային հրապարակում, ստեղծեցին մի շարք վտանգավոր պահեր, սակայն, փուսափել պարտությունից չհաջողվեց։

Այսպիսով, 6-րդ տուրում «Ռեալին» հաղթելուց հետո, «Կադիսն» այժմ էլ հաղթում է «Բարսելոնային» և վաստակած 18 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական, իսկ «Բարսելոնան» 14 միավորով 7-րդն է։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023