Կադիսը հաղթեց Սելտային. Հարոյանը մասնակցեց ողջ հանդիպմանը🎥
Լա լիգայի 5-րդ տուրի մեկնարկային խաղում «Կադիսը» հյուրընկալվելիս մրցեց «Սելտայի» դեմ։
Չնայած առաջին կեսում «Սելտայի» ֆուտբոլիստները գնդակին տիրում էին ժամանակի 76%-ը, հանդիպման հյուրերը նախքան ընդմիջման գնալն երկու գնդակի առավելություն ստացան։
Նախ 38-րդ րոպեին աչքի ընկավ Էնթոնի Լոսանոն, ապա 43-րդ րոպեին` Ալֆոնսո Էսպինոն։
Հանդիպման երկրորդ կեսում տանտերերն ամբողջությամբ տիրել էին նախաձեռնությանը, սակայն կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը. 65-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սանտի Մինան։
Այսպիսով, «Կադիսը» 2:1 հաշվով առավելության հասավ «Սելտայի» նկատմամբ` Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում տոնելով առաջին հաղթանակը։
Ալվարո Սերվերայի թիմը վաստակեց 5 միավոր և բարձրացավ 11-րդ հորիզոնական։
«Սելտան» էլ մնաց 1 միավորով և զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։
Հավելենք, որ «Կադիսի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Վարազդատ Հարոյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալվարո Սերվերա, Ալֆոնսո Էսպինո, Էնտոնի Լոսանո, Լա-լիգա, Կադիս, Սելտա, Վարազդատ Հարոյան