Կադիսը կարևոր միավորներ կորցրեց Բարսելոնայի դեմ խաղում

Կադիսը կարևոր միավորներ կորցրեց Բարսելոնայի դեմ խաղում

24/09/2021 - 01:53

Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Կադիսի» դեմ։

Հանդիպման առաջին կեսում, ճիշտ է, «Բարսելոնան» ուներ տարածքային առավելություն (78%), սակայն գրեթե գոլային պահեր չկային ու կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։

Երկորդ խաղակեսն առաջինի հակապատկերն էր. ընթանում էր դինամիկ ֆուտբոլ` փոխնիփոխ գրոհներով։

Երկրորդ կեսի առաջին իսկ վտանգավոր գրոհով «Կադիսի» ֆուտբոլիստները կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն Ալվարո Նեգրեդոյի հարվածից հետո Մարկ-Անդրե Տեր Շտեգենը մեծ դժվարությամբ փրկեց «բլաուգրանասին»։

55-րդ րոպեին աչքի ընկնելուն մոտ էր արդեն Մեմֆիս Դեպայը, սակայն այս անգամ էլ փայլեց «Կադիսի» դարպասապահ Ժերեմիաս Լեսման։

65-րդ րոպեին կատալոնական ակումբը մնաց 10 ֆուտբոլիստներով, քանի որ, երկրորդ դեղին քարտի պատճառով, դաշտից հեռացվեց Ֆրենկի դե Յոնգը։

Ստանալով քանակական առավելություն` տանտերերը ճնշում էին «Բարսելոնայից», որն էլ շեշտը դրել էր հակագրոհների վրա, սակայն բանը չէր հասնում իրական գոլային պահերին։

Միայն խաղավարտին մոտ երկու կողմերն էլ ստեղծեցին վտանգավոր պահեր, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Սալվի Սանչեսն ու Մեմֆիս Դեպայը։

Ամեն դեպքում, այս խաղում այդպես էլ գոլեր չտեսանք։

Այս ոչ-ոքիից հետո «Բարսելոնան» վաստակեց 9 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական։

«Կադիսը» 6 միավորով 14-րդն է։

Հավելենք, որ «Կադիսի» կազմում հանդիպմանն ամբողջությամբ մասնակցեց նաև Վարազդատ Հարոյանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023