Կաբո Վերդեն պատմական նվաճման հասավ` դուրս գալով ԱԱ-2026 🎥
Կաբո Վերդեի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր։
Բուբիստայի գլխավորած թիմն աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի D խմբի վերջին` 10-րդ տուրում սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց Էսվատինիի հավաքականին։
«Կապույտ շնաձկներից» երկրորդ խաղակեսում մեկական գոլ խփեցին Դեյլոն Լիվրամենտոն, Վիլի Սեմեդուն ու Ստոպիրան։
Կաբո Վերդեն 23 միավորով խմբում գրավեց առաջին տեղը, Էսվատինին 3 միավորով եզրափակեց խումբը` զբաղեցնելով 6-րդ տեղը։
Նշենք, որ Կաբո Վերդեն դարձավ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած երկրորդ ամենաքիչ բնակչություն (583 հազար) ունեցող երկիրը։
Այդ ցուցանիշով ռեկորդակիրն Իսլանդիան է, որի բնակչությունը 391 հազար է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
📞 Hallo, Mundial 2026? Aqui vai Cabo Verde 🇨🇻 🦈#sporttvportugal #QualificaçãoMundial2026 #CaboVerde pic.twitter.com/qnvl5kZ54J
— sport tv (@sporttvportugal) October 13, 2025
Apito final e o Estádio Nacional de Cabo Verde vai ao rubro 🤩🤩#sporttvportugal #QualificaçãoMundial2026 #CaboVerde pic.twitter.com/tcVbhvmW5a
— sport tv (@sporttvportugal) October 13, 2025
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Բուբիստա, Դայիլոն Ռոչա Լիվրամենտո, Էսվատինիի հավաքական, Կաբո Վերդեի հավաքական, Ստոպիրա, Վիլի ՍեմեդուO sonho está cada vez mais perto, VAMOS TUBARÕES AZUIS 🇨🇻 🦈#sporttvportugal #QualificaçãoMundial2026 #CaboVerde pic.twitter.com/QQgdNAEVW0
— sport tv (@sporttvportugal) October 13, 2025