Ծառուկյան. «Շատ հաճելի կլինի հրավիրվել Հայաստանի հավաքական»
Ռուսական «Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը հայտնել է, որ կցանկանար հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում.
«Հունգարիային և Իռլանդիային պարտվեցինք չիրացրած գոլային պահերի և, հավանաբար, կենտրոնցվածության պակասի պատճառով։
Իռլանդացիների դեմ խաղում Բարսեղյանը կարմիր քարտ ստացավ, ու միշտ դժվար է խաղալ 10 ֆուտբոլիստով։ Պետք էր գոլ խփել նախքան կարմիր քարտը։ Այժմ պետք է կենտրոնանալ մյուս խաղերի վրա և հաղթել դրանք։
Հայաստանի հավաքականում շատ լավ ֆուտբոլիստներ են հանդես գալիս։ Հայերն արժանի են այնպիսի նվերին, ինչպիսին աշխարհի առաջնության ուղեգիրն է։ Նոյեմբերին ծնունդս է և շատ հաճելի կլինի հրավիրվել Հայաստանի հավաքական»,- ասել է Ծառուկյանը, որի խոսքը մեջբերում է Metaratings-ը։
Վալերի Ծառուկյանը նոյեմբերի 12-ին կդառնա 24 տարեկան։ Նա «Պարի ՆՆ»-ում հանդես է գալիս 2024թ. հունվարից, 34 խաղում խփել է 4 գոլ, կատարել 1 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հայաստանի-հավաքական, Նիժնի Նովգորոդ, Պարի ՆՆ, Վալերի Ծառուկյան