Ծառուկյան – Մախաչև մենամարտը չի կայանա 📸
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի եղբայրը` Արթուր Ծառուկյանը, սոցցանցերում գրառում է արել և հայտնել, որ Իսլամ Մախաչևի դեմ մենամարտը չի կայանա։
Պատճառը` հայ մարտիկի վնասվածքն է.
«Ցավոք, ստիպված ենք չմասնակցել մենամարտին` կապված Արմանի վնասվածքի հետ։ Նա վնասվածքն ստացել է կիլոգրամներ գցելու պատճառով, այդ պատճառով ստիպված ենք նման ծանր որոշում կայացնել։ Ցանկանում ենք ներողություն խնդրել մենամարտին սպասող բոլոր երկրպագուներից։ Մեզ համար սա պետք է ավելին լիներ, քան մենամարտը»,- գրել է Արթուր Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ Ծառուկյանը թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Մախաչևի դեմ պետք է մենամարտեր հունվարի 19-ին UFC-311 մրցաշարում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
