Ծառուկյանի առաջին արձագանքը Մախաչևի դեմ մենամարտից հրաժարվելուց հետո 📸

Ծառուկյանի առաջին արձագանքը Մախաչևի դեմ մենամարտից հրաժարվելուց հետո 📸

17/01/2025 - 23:31

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը սոցցանցերում հրապարակում է արել և անդրադարձել գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից հրաժարվելուն.

«Մեծ ցավով հայտնում եմ, որ մեջքի վնասվածքի պատճառով UFC-311 մրցաշարին մասնակությունից հրաժարվելու մասին լուրը ճիշտ է։ Սա ամենադժվար որոշումն է, որը կայացրել եմ ամբողջ կարիերայի ընթացքում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել UFC-ին ըմբռնման համար և անհամբեր սպասում եմ ապագայում իմ առաջին մրցաշարին մասնակցելու համար: Շնորհակալություն բոլորին աջակցության համար»,- գրել է 28-ամյա մարտիկը։

Հիշեցնենք, որ Ծառուկյանը հունվարի 19-ին UFC-311 մրցաշարում պետք է մենամարտեր թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ։ Հայ մարտիկին կփոխարինի բրազիլացի Ռենատո Մոյկանոն։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023