Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը` փոխչեմպիոն 🎥

Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը` փոխչեմպիոն 🎥

18/04/2025 - 21:48

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Աննա Ամրոյանը (76 կգ) դարձավ աշխարհամասի փոխչեմպիոն։

18-ամյա ծանրորդը գրանցեց երկամարտի 231 կգ (100+131) արդյունք և արժանացավ արծաթե մեդալի։ Նա նաև փոքր բրոնզե մեդալ նվաճեց հրում վարժությունում։

Եվրոպայի չեմպիոն դարձավ Իտալիան ներկայացնող Ջենե Ռոմիդա Տոկո Կենեն` ցույց տալով երկամարտի 233 կգ (100+133) արդյունք։

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Միլենա Խաչատրյանը, որը երկամարտի 226 (95+131) արդյունքով գրավեց 6-րդ տեղը։ Նա փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում։

Հիշեցնենք, որ մրցումային նախորդ օրերին Հայաստանի ներկայացուցիչներից փոխչեմպիոն են դարձել նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ) և Ռաֆիկ Հարությունյանը (81կգ), իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) բրոնզե մեդալ է նվաճել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023