Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը դարձավ փոխչեմպիոն, իսկ Սիմոն Մարտիրոսյանը` բրոնզե մեդալակիր
Երևանում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Վերջինը պայքարի մեջ մտան +109 քաշային կարգի տղամարդիկ, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էին Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը։
Վարազդատ Լալայանը, երկամարտի 462 կգ (212+250) արդյունքով, դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։
23-ամյա ծանրորդը նաև փոքր արծաթե մեդալներ նվաճեց պոկում և հրում վարժություններում։
Սիմոն Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր` գրանցելով երկամարտի 440 կգ (195+245) արդյունք։
Մարտիրոսյանը երկու փոքր բրոնզե մեդալ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում։
Հավելենք, որ այս քաշային կարգում հերթական անգամ չեմպիոն դարձավ Վրաստանը ներկայացնող Լաշա Տալախաձեն, ով գրանցեց երկամարտի 474 կգ (222+252 կգ) արդյունք։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լաշա Տալախաձե, Ծանրամարտ, Ծանրամարտի ԵԱ, Սիմոն Մարտիրոսյան, Վարազդատ Լալայան