Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը դարձավ չեմպիոն, Պետրոս Պետրոսյանը` բրոնզե մեդալակիր
Երևանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Ապրիլի 23-ին պայքարն ավարտեցին 109 կգ քաշային կարգի տղամարդիկ, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էին Սամվել Գասպարյանն ու Պետրոս Պետրոսյանը։
Գասպարյանը, երկամարտի 395 կգ (175+220 կգ) արդյունքով, դարձավ Եվրոպայի չեմպիոն։
25-ամյա ըմբիշը փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում։
Պետրոսյանն էլ դարձավ բրոնզե մեդալակիր` գրանցելով երկամարտի 379 կգ (165+214 կգ) արդյունք։
Վերջինս հրում վարժությունում նաև փոքր արծաթե մեդալ նվաճեց։
Նշենք, որ Ավստրիան ներկայացնող Սարգիս Մարտիրոսյանն այս քաշային կարգում պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց` գլխավերևում պահելով 173-կիլիոգրամանոց ծանրաձողը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ծանրամարտ, Ծանրամարտի ԵԱ, Պետրոս Պետրոսյան, Սամվել Գասպարյան